Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/10-459/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
30.01.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի քրեական գործերով և դատախազության հայցերով բռնագանձումների բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Դավիթ Մելքոնյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/10-459/14 կատարողական վարույթ` Անահիտ Ալբերտի Սիմոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության 7.700.400 ՀՀ դրամ, ինչպես նաև 385.020 ՀՀ դրամ, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու մասին: