Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

22.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդ «հոլանդական» փուլերով.
- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 18-րդ փողոց, 13-15 հասցեում գտնվող 1264,75 ք․մ․ բնակելի տուն, 337,63 ք․մ․ բնակելի տուն, 251,24 ք․մ․ բնակելի տուն, 9,9 ք․մ․ լվացարան, 4 ք․մ․ զուգարան, 8,1 ք․մ․ բաղնիք լվացատուն, 16,95 ք․մ․ ջրավազան, 8,73 ք․մ․ /26,19 խ․մ․/ պարիսպ և 0,16 հա հողամաս։ Առկա են 5,45 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություններ և 0,02001 հա ինքնակամ զբաղեցրած հողամաս։ Բնակելի տան ավարտվածության աստիճանը 50-80%: Լոտի մեկնարկային գինը` 350000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Ռ․ Մելիքյան փողոց, 76/1 հասցեում գտնվող 106,71 ք․մ․ արտաքին մակերեսներով ինքնակամ կառուցված շինություններ և 0,01861 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18800000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 08.04.2024թ.-ին, ժ. 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.07.2024թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`