Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2587/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

27.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63 հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/2587/05/14 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 25.03.2015թ.
Հասցեատեր` <<Սաղդայմոնդ>> ՍՊ ընկերությանը
Հասցե` ք. Երևան, Հ. Հակոբյան փող. 3

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` <<Ս. Ա. Ղ.>> ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, երրորդ անձինք՝ Արթուր Արսենի Ստեփանյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, <<Սաղդայմոնդ>> ՍՊ ընկերության, <<Ամերիաբանկ>>ՓԲԸ-ի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից ՀՀ. Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Հ. Հակոբյան փ. թիվ 3 հասցեի անշարժ գույքի աճուրդի իրականացման գործընթացը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք հարկադիր էլեկտրոնային աճուրդի կայացման մասին որոշումը, 10.06.2013 թվականի թիվ 3487/11-11/01 իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդի հիմքով կազմված արձանագրությունը, նշված հասցեի անշարժ գույքի նկատմամբ 14.06.2013 թվականին կնքված թիվ 1102 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, 03.07.2013 թվականին կնքված թիվ 2350 գրավի պայմանագիրը և դրա հիման վրա 04.07.2013 թվականին կատարված պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին:
Գործով դատաքննության նիստը հետաձգվել և նշանակվել է 13.05.2015 թվականին ժամը 16:00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 /273/

Էլ. փոստ`