Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ 12.10.2023թ. ք.Երևան Թիվ ՎԴ/4241/05/22 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը Հասցեն` ք. Երևան, Բաղրամյան 83, 67 բն.

18.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում է քննվում թիվ ՎԴ/4241/05/20 վարչական գործով՝ ըստ հայցի ըստ հայցի Աստղիկ Գարեգինի Սիսակյանի, Կարեն Մաքսիմի Գիլոյանի, Մանանա Կառլենի Բաղդասարյանի, Հասմիկ Ցոլակի Կիրակոսյանի, Մետաքսիա Դերենիկի Սիմոնյանի, Նելի Սերժիկի Փոթեյանի, Քրիստինա Սլավայի Ավանեսյանի, Արթուր Գուրգենի Սուքիասյանի, Մերի Ռազմիկի Ալեքսանյանի, Հովիկ Խաչիկի Փաշոյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և երրորդ անձինք «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության անվամբ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2017 թվականի նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտեր, ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որի դատաքննությունը նշանակված է 26.10.2023 թվականին, ժամը` 11:45-ին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված 26.10.2023 թվականին նշանակված դատական նիստը տեղափոխվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը` 11:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Աղասի Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`