Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7111/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

02.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հեղինե Ամիրխանյանին
(ք. Երևան, Գ. Շերամի փող., 63շ., 24բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Կարեն Հակոբյանի ընդդեմ «Երևան» նոտարական տարածքի նոտար Տաթևիկ Սարգսյանի և «Երևան» նոտարական տարածքի նոտար Դիանա Բեգլարյանի, երրորդ անձ՝ Հեղինե Ամիրխանյան՝ 19.07.2022 թվականին մահացած Վերսանդիկ Հակոբյանի ժառանգական գույքը գույքագրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 05.03.2024 թվականի ժամը 11:45-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`