Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/1533/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/1533/05/23 «18» հոկտեմբերի 2023թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձինք՝ Լիլյա Սարգսյանին
 ք. Երևան, Լվովյան փ., 5շ., 20 բն.

Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի Ցոլակ Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Կառավարության, երրորդ անձ՝ Կարինե Սարգսյան և Լիլյա Սարգսյան՝ Երևանի քաղապետարանին պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ ՀՀ Ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 24.06.1994 թվականի թիվ 22/209 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման քաղվածքից հանել Կարինե Ցոլակի Սարգսյան և Լիլյա Ցոլակի Սարգսյան բառերը, պահանջի մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 24.11.2023 թվականին, ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`