Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/5171/05/22 վարչական գործով վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/5171/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«03» հոկտեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Լյովա Պետրոսյանն ընդդեմ Արմավիր համայնքի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Աիդա Սուքիասյան՝ 20.06.2007 թվականին կատարված թիվ 04-059-0012-0004 սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Լյովա Պետրոսյանն ընդդեմ Արմավիր համայնքի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Աիդա Սուքիասյան՝ 20.06.2007 թվականին կատարված թիվ 04-059-0012-0004 սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով 04.04.2023, 17.05.2023 և 03.10.2023 թվականին կայացել են նախնական դատական նիստեր:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի Լյովա Պետրոսյանն ընդդեմ Արմավիր համայնքի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Աիդա Սուքիասյան՝ 20.06.2007 թվականին կատարված թիվ 04-059-0012-0004 սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 22.02.2024 թվականին, ժամը 10:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ













ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/5171/05/22 «03» հոկտեմբերի 2023թ.



Երրորդ անձ՝ Աիդա Սուքիասյանին
(Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Սարդարապատ 1 փ., շինություն 61)


Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 03.10.2023 թվականի «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Միաժամանակ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`