թիվ ՎԴ/3469/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր
20.11.2023
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
20 նոյեմբերի 2023թ.
Երրորդ անձ՝ Արաքսյա Աշոտի Մալխասյանին
/հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Խաչատրյան փ. 33շ., բն. 3/
ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/3469/05/23 վարչական գործով ըստ հայցի Աշոտ Լազրի Ասլանյանի ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ավագանու, երրորդ անձինք՝ Արաքսյա Աշոտի Մալխասյան և Կադաստրի կոմիտե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ավագանու 07.07.2020 թվականի թիվ 29 որոշումը մասնակի՝ Շողակաթ համայնքի Արտանիշ գյուղին սեփականության իրավունքով պատկանող՝ 05-018-0129-0097 ծածկագրով 2.7129 հա հողամասը աճուրդով վաճառելու մասով, անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 25.08.2020 թվականի հողամասերի աճուրդով վաճառելու արդյունքների մասին թիվ 55 արձանագրությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի և Արաքսյա Աշոտի Մալխասյանի միջև 08.09.2020 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, Արաքսյա Աշոտի Մալխասյանի անվամբ Գեղարքունիքի մարզ, Շողակաթ գյուղ, Արտանիշ 18-րդ փողոց 41 հողամաս հասցեի 2.7129 հա հողամասի նկատմամբ 11.09.2020 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2024 թվականի հունվարի 18-ին ժամը 10:30-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +(37410) 49-48-07/265/
Էլ. փոստ`