Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/7772/05/23 Հայցվոր «ԴԱ-ԼԻ» ՍՊ ընկերությանը /ք. Երևան, Իսահակյան 22/10/ 12.10.2023 թ.

20.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ նաև` Դատարան/, նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, ծանոթանալով «ԴԱ-ԼԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին.

ՊԱՐԶԵՑ

«ԴԱ-ԼԻ» ՍՊ ընկերության կողմից 04.10.2023 թվականին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 21.08.2023թ. թիվ 4237547 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայցադիմումը դատավոր Ա. Ներսիսյանի աշխատակազմին է հանձնվել 05.10.2023թ:
Ուսումնասիրելով՝ ներկայացված՝ հայցադիմումը և կից փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Հաշվի առնելով այն, որ հայցվորը ներկայացրել է վիճարկման հայց, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է սույն վարչական գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 73-րդ, 74-րդ, 77-րդ, 78-րդ, 117-րդ, 118-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը՝

ՈՐՈՇԵՑ

1. «ԴԱ-ԼԻ» ՍՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 21.08.2023թ. թիվ 4237547 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար սահմանել մեկամսյա ժամկետ՝ հաշվված Վարչական դատավարության օրենսգրքի 118.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
3. Գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։
4. Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Datalex.am» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 2024 թվականի ապրիլի 30-ին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`