Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/8782/05/23 վարչական գործով

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«07» նոյեմբերի 2023թ.

N ԴԴ9 ---------------------

թիվ ՎԴ/8782/05/23 վարչական գործով
պատասխանող ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքի ղեկավարին
/Արարատի մարզ, Արարատ համայնք, Շահումյան փ., 34շ./

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» 07.11.2023 թվականի որոշումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ձեզ պարզաբանվում են սույն որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքները.
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ Կողմն իրավունք չունի ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել վարչական վարույթի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմը չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից:
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, բացառությամբ այն ապացույցների, որոնց վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, և որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում,
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հիմքով բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ չապացուցված մնալու դեպքում դրա բացասական հետևանքները կրելու է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը, իսկ վիճարկման հայցով ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով,
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի հիմքով դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։ Սույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն,
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 4-րդ մասի հիմքով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները երրորդ անձի ներգրավվման դեպքում հաշվարկվում են երրորդ անձ ներգրավելու մասին որոշումն ստանալուց հետո: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ,
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 2024թ. մարտի 01-ին դատական իշխանության պաշտոնական «DataLex» (ԴատաԼեքս) կայքի միջոցով:



ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
















Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`