Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/5505/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


28 նոյեմբերի 2023թ.


Պատասխանող՝ Ռիկարդո Պրեվալ Ֆերնանդեզին
/ք. Երևան, Արգիշտի 11/8 շ., բն. 9/

ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/5505/05/23 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընդդեմ Ռիկարդո Պրեվալ Ֆերնանդեզի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին, հայցվորի ներկայացուցիչը 23.11.2023 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացված դիմումով հրաժարվել է հայցից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ՝ այն քննելու նպատակով։ Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Դուք, որպես պատասխանող, տեղեկացվում եք սույն գործով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցից հրաժարվելու մասին դիմումը քննելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 08-ին ժամը 15:00-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):





ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 49-48-07/265/

Էլ. փոստ`