Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/8782/05/23 վարչական գործով

28.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ թիվ ՎԴ/8782/05/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07 նոյեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով Անի Վարուժանի Վարդազարյանի կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին և քննարկելով գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Անի Վարուժանի Վարդազարյանը 31.10.2023թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքի ղեկավարի՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքի ղեկավարի Անի Վարդազարյանին կարգապահական տույժ կիրառելու մասին 04․10․2023թ․ թիվ 207-Ա կարգադրությունը։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ներկայացվել է վիճարկման հայց, և առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը գրավոր ընթացակարգով քննելը բացառող հանգամանքները, ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 77-րդ, 78-րդ, 117-րդ, 118-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը
ՈՐՈՇԵՑ

1. Անի Վարուժանի Վարդազարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքի ղեկավարի՝ ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքի ղեկավարի Անի Վարդազարյանին կարգապահական տույժ կիրառելու մասին 04․10․2023թ․ թիվ 207-Ա կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ, և գործը քննել գրավոր ընթացակարգով:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել 2024թ. մարտի 01-ին դատական իշխանության պաշտոնական «DataLex» (ԴատաԼեքս) կայքի միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`