Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/9106/05/23 վարչական գործով

05.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Վարչական գործ թիվ ՎԴ/9106/05/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ, ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 նոյեմբերի 2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով Բասե Ասոյի Ռավոյանի կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑ

Բասե Ասոյի Ռավոյանը 08.11.2023թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության` խնդրելով վերացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Աշոտ Կարապետյանի 22.03.2021թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը և որպես հետևանք վերացնել Արմավիրի մարզի Արտաշար համայնքում գտնվող 10 փողոցի թիվ 1 բնակելի տան հարկադիր աճուրդը, ՀԿԱ ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Աշոտ Կարապետյանի և Արա Խաչիկի Բաղդասարյանի միջև 30.06.2022թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա 02.08.2022թ. Արա Խաչիկի Բաղդասարյանի անվամբ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի 10-րդ փողոցի թիվ 1 բնակելի տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Հայցադիմումին կից ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է վիճարկման հայցադիմումի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի և վերականգնել բաց թողնված ժամկետը։
Միջնորդությամբ նշել է, որ թիվ 04622862 կատարողական վարույթին մասնակից չի դարձվել, վիճարկվող որոշումը հայցվորին չի ուղարկվել, որոշման, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի 10-րդ փողոցի թիվ 1 բնակելի տան աճուրդային վաճառքի և դրա նկատմամբ Արա Խաչիկի Բաղդասարյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցման մասին հայցվորը տեղեկացել է 16.10.2023թ.։
Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանը եզրակացրեց, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը հիմնավոր է և այն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցը դատարան կարող է ներկայացվել երկամuյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
Նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություներ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով։
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Անձի դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, և հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է հաշվի առնվի, որ հայցադիմումը վարույթ ընդունելու լիազորությունը սերտորեն կապված է անձի դատական պաշտպանության, ինչպես նաև խախտված սուբյեկտիվ իրավունքները վերականգնելու իրավունքների հետ։
Հայցվորը նշել է, որ թիվ 04622862 կատարողական վարույթին մասնակից չի դարձվել, վիճարկվող որոշումը հայցվորին չի ուղարկվել, որոշման, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի 10-րդ փողոցի թիվ 1 բնակելի տան աճուրդային վաճառքի և դրա նկատմամբ Արա Խաչիկի Բաղդասարյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցման մասին հայցվորը տեղեկացել է 16․10․2023թ․։
Հաշվի առնելով միջնորդությունը ներկայացրած անձի փաստարկները և դրանք համադրելով ներկայացված տվյալների և տեղեկությունների հետ, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման մատչելիությունն ապահովելու սկզբունքից՝ դատարանը գտնում է, որ հայցվորը չպետք է զրկվի իր իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից, և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը պետք է բավարարել:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝ 1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն, 4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն վարչական գործով առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերը վկայակոչված 117-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, դատարանը գտնում է, որ սույն վարչական գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով։
Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, բացառությամբ այն ապացույցների, որոնց վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, և որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար:
ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջել ՀՀ վարչական դատարան ներկայացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 22.03.2021թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման ընդունման համար հիմք հանդիսացած կատարողական վարույթի բոլոր նյութերը:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 28-րդ հոդվածի 4-րդ մասով, 78-րդ, 89-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Բասե Ասոյի Ռավոյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Աշոտ Կարապետյանի 22․03․2021թ․ կայացված Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը վերացնելու, որպես հետևանք Արմավիրի մարզի Արտաշար համայնքում գտնվող 10 փողոցի թիվ 1 բնակելի տան հարկադիր աճուրդը, ՀԿԱ ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Աշոտ Կարապետյանի և Արա Խաչիկի Բաղդասարյանի միջև 30.06.2022թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա 02.08.2022թ. Արա Խաչիկի Բաղդասարյանի անվամբ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի 10-րդ փողոցի թիվ 1 բնակելի տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջել երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 22.03.2021թ. կայացված արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման ընդունման համար հիմք հանդիսացած կատարողական վարույթի բոլոր նյութերը:
3. Սույն վարչական գործով հրավիրել նախնական դատական նիստ 16.04.2024 թվականին՝ ժամը 12:40-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատակա ն նիստերի դահլիճ թիվ 2):
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
5. Սույն որոշումն ապացույց պահանջելու մասով կամովին չկատարելու դեպքում ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`