Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3593/05/23 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Լիաննա Ոսկանյանին /Կոտայք, Աբովյան, Դարանի փ. 8 շենք, 38բն./

06.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «ՄՊ-ԱՅ ՏԵԽ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համանքի և Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Լիաննա Ոսկանյան, Արամ Նազարյան՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համանքի և Կադաստրի կոմիտեի որով խնդրել է մասնակի անվավեր ճանաչել 13.06.2012 թվականի թիվ 399 որոշումը՝ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 28/5 հասցեի հողամասի հատակագիծը հաստատելուն և Օգոստոսի 23-ի փողոց 28/5 հասցե տրամադրելու մասով, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 28/5 հասցեի հողամասի նկատմամբ 10.07.2012 թվականի Աբովյան համայնքի անվամբ կատարված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 26.12.2017 թվականի թիվ 119-Ա որոշումը՝ Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 28/5 հասցեի հողամասին վերաբերելի մասով, 18.05.2019 թվականի թիվ 17 հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրությունը /արձանագրային որոշում/, Աբովյան համայնքի ղեկավարի 23.05.2018 թվականի թիվ 497 Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 28/5 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու մասին որոշումը, 24.05.2018 թվականի հողամասի աճուրդային վաճառքի պայմանագիրը /գրանցված գրանցամատյանում 2513 համարով/ և դրանից ծագող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, 10.03.2020 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը /գրանցված գրանցամատյանում 1175 համարով/ և դրանից ծագող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, 13.03.2020 թվականի անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ G20-017564 պայմանագիրը /գրանցված գրանցամատյանում 1694 համարով/ և դրանից ծագող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, Աբովյան համայնքի ղեկավարի 28.07.2020 թվականի թիվ 590 հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու թույլտվություն տալու մասին որոշումը և դրանից ծագող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, Աբովյան համայնքի ղեկավարի 28.09.2020 թվականի թիվ 906 շինարարության թույլտվություն տալու մասին որոշումը, Աբովյան հայանքի 28.09.2020 թվականի 94 շինարարության թույլտվությունը, Աբովյան համայնքի ղեկավարի 22.11.2021 թվականի թիվ 1471 շահագործման թույլտվություն ձևակերպելու մասին որոշումը և Աբովյան համայնքի 22.11.2021 թվականի թիվ 69 ավարտական ակտը /շահագործման թույլտվությունը/:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 17-ին, ժամը՝ 11:50-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`