Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8064/05/23 վարչական գործով միջնորդության քննարկում

08.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/8064/05/23 Հեռ. 49-48-07(262)
<<08>> դեկտեմբերի 2023թ.
<<ԻՄՈՒ>> ՍՊԸ-ին
(ք.Երևան, Քաջազնունու փ., 2 շ., բն. 50)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի <<Հովաշ>> ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության, երրորդ անձինք <<Հայփոստ>> ՓԲԸ-ի և <<ԻՄՈՒ>> ՍՊԸ-ի՝ պատասխանողին ք.Երևան, Կենտրոն, Արշակունյաց պողոտա, 16 շենք, թիվ 35 հասցե անշարժ գույքից <<Հովաշ>> ՍՊԸ-ին վտարելուն ուղղված գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը:
Նշված միջնորդության քննարկումը տեղի կունենա 11.12.2023 թվականին, ժամը 11։00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`