Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/9928/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

08.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/9928/05/23 «07» դեկտեմբերի 2023թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձ՝ Կարեն Հակոբյանին
(ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շերամի փող., 63 շ., 24 բն.)



Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի, երրորդ անձինք՝ Կարեն Հակոբյան, Արմեն Հակոբյան, Լուսինե Հակոբյան, Հեղինե Ստեփանյան՝ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի կողմից 20.10.2023 թվականի մերժման որոշումն ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ ժառանգություն ընդունած ժառանգների ժառանգության վկայագրերում հայցվորի և Վերսանդիկ Ֆրանսիկի Հակոբյանի միջև 05.06.2018 թվականին կնքված թիվ 909348Ե/01 երաշխավորության պայմանագրից բխող պարտավորությունը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 05.03.2024 թվականին, ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`