Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ք. Երևան, Գ.Նժդեհի 23 հեռ. +(37410) 49-48-07 /213/ Թիվ ՎԴ/9333/05/23 վարչական գործով ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Վահագն Ռուբենի Չախալյանին Հասցեն` ք.Երևան, Նորաշեն թղմ., 14շ., բն.59 Ձեզ է ուղարկվում վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին՝ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու որոշումը: Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հացադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի` նշում այն մաuին, որ պատաuխանը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), պատաuխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հաuցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը, պատաuխանի էությունը (հակիրճ նկարագրությունը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մաuնակիորեն առարկելու մաuին պատաuխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին. 1) հայցի հիմքում ընկած այն փաuտերը, որոնք նա չի ընդունում. 2) նշում այն մաuին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաuտերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար. 3) այն փաuտերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում. 4) պատաuխանին կցվող ապացույցների ցանկը: Պատասխանում կարող են ներառվել` այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները, պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրանային հասցեն: Պատաuխանի հետ պատաuխանողը ներկայացնում է նաև` 1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մաuին, 2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները, 3) լիազորագիր կամ այլ փաuտաթուղթ, որը հավաuտում է պատաuխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մաuնակիցը հանդեu է գալիu ներկայացուցչի միջոցով), 4) հայցադիմումի պատաuխանը և կից փաuտաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաuտող ապացույցները: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է լիազորագիրը կամ նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող այլ փաստաթուղթ: Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի ութերորդ մասի համաձայն` պատաuխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում: Նույն հոդվածի իններորդ մասի համաձայն` հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից: Դատաքննությունը նշանակված է 2024 թվականի հունիսի 6-ին, ժամը՝ 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը չապահովելու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր ներկայացուցչի բացակայությամբ: Դատական նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր և այլն): Առդիր` «2 թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

09.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/9333/05/23

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



21.11.2023թ. ք.Երևան



Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանս՝ ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Վահագն Ռուբենի Չախալյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի



Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության անունից Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Քնքուշ Գյուլշադյանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնելու համար 13.11.2023 թվականին փոստին հանձնած հայցադիմումով (դատարանում ստացվել է 14.11.2023 թվականին), խնդրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182-րդ հոդվածի հակտանիշներով Վահագն Ռուբենի Չախալյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ գտնում եմ, որ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ և 215-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի պետք է ընդունել վարույթ:

Հաշվի առնելով, որ ներկայացված պահանջը վերաբերում է անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի առաջին մասը՝ գտնում եմ, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում և հայցադիմումում նշված արարքը պատասխանողի կողմից կատարված լինելու փաստի ապացուցման բեռը կրում է Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար:



Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ, 90-րդ, 127-րդ և 215-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով.



Ո Ր Ո Շ Ե Ց Ի



Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Վահագն Ռուբենի Չախալյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործը նշանակել դատաքննության 2024 թվականի հունիսի 6-ին, ժամը՝ 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:



Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:







ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`