Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ /5050/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

19.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Նելսոն Սարգսյանին
/հասցե՝ ք. Երևան, Աթոյանց 11, բն. 4/

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ, վարչական գործով ըստ հայցի Հմայակ Աղումյանի՝ ընդդեմ Աշտարակ համայնքի, երրորդ անձինք Կադաստրի կոմիտե, Նելսոն Սարգսյան՝ Աշտարակի պետ. գյուղ. ձեռնարկության հողերի ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 05.03.91թ. թիվ 6 որոշումից /որոշման արձանագրությունից/ Հայրապետ Նազարի Ղազարյանին տրված քաղվածքը տրամադրելուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ վերոնշյալ քաղվածքի հիման վրա Հայրապետ Նազարի Ղազարյանի անվամբ ք. Աշտարակ, Թորոմոնյան փողոց, 38Ա հասցեում գտնվող տնամերձ հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 02-001-0182-0019/ նկատմամբ ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 4-2 ԱՇՏ մատյանի 000221 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը /սեփականության վկայական՝ թիվ 0101042/, ինչպես նաև Նելսոն Սրապիոնի Սարգսյանի անվամբ 02-001-0182-0019 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը /սեփականության վկայական՝ թիվ 0101048/ անվավեր ճանաչելու պահանջների մասին /դատավոր Ա. Ղազարյան/:
Դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 01-ին, ժամը 12:20-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 15 դատական նիստերի դահլիճ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հավաստող փաստաթղթերով/:

Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`