Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/1108/05/22 Երրորդ անձ ՝ Կարեն Լամբարյանին /ք․ Երևան, Գուլակյան փողոց, տուն 39/2/

25.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ նաև` Դատարան/, նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, քննարկելով ըստ հայցի Հարություն Արմենի Եփրեմյանի և Սուսաննա Պապիկի Եփրեմյանի ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, երրորդ անձինք՝ Էլլա Թալիշի Դանիելյան, Լուիզա Հարությունի Ավետիսյան, Կարեն Հրահատի Լամբարյան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան, Գուլակյան փողոց, տուն 39/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով 30.06.2021թ. տրված թիվ 58 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ Էլլա Թալիշի Դանիելյանին, Լուիզա Հարությունի Ավետիսյանին, Կարեն Հրահատի Լամբարյանին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան, Գուլակյան փողոց 39/2 հասցեի շինությունն ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով դատական նիստի օրը փոփոխելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Հարություն Արմենի Եփրեմյանի և Սուսաննա Պապիկի Եփրեմյանի ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, երրորդ անձինք՝ Էլլա Թալիշի Դանիելյան, Լուիզա Հարությունի Ավետիսյան, Կարեն Հրահատի Լամբարյան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան, Գուլակյան փողոց, տուն 39/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով 30.06.2021թ. տրված թիվ 58 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ Էլլա Թալիշի Դանիելյանին, Լուիզա Հարությունի Ավետիսյանին, Կարեն Հրահատի Լամբարյանին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան, Գուլակյան փողոց 39/2 հասցեի շինությունն ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Տվյալ գործով նախնական դատական նշանակված է 27․12․2023 թ․։
Դատարանն արձանագրում է, որ աշխատաժամանակի ճիշտ բաշխման նկատառումներից ելնելով անհրաժեշտություն է առաջանում փոփոխելու ՎԴ/1108/05/22 վարչական գործով դատական նիստի օրը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն միջանկյալ դատական ակտեր են՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը`

ՈՐՈՇԵՑ

Ըստ հայցի Հարություն Արմենի Եփրեմյանի և Սուսաննա Պապիկի Եփրեմյանի ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, երրորդ անձինք՝ Էլլա Թալիշի Դանիելյան, Լուիզա Հարությունի Ավետիսյան, Կարեն Հրահատի Լամբարյան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան, Գուլակյան փողոց, տուն 39/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով 30.06.2021թ. տրված թիվ 58 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ Էլլա Թալիշի Դանիելյանին, Լուիզա Հարությունի Ավետիսյանին, Կարեն Հրահատի Լամբարյանին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան, Գուլակյան փողոց 39/2 հասցեի շինությունն ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջների մասին, թիվ ՎԴ/1108/05/22 վարչական գործով դատական նիստի օրը փոփոխել և նշանակել 2024 թվականի հունվարի 31-ին, ժամը 12:20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`