Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/9576/05/23 վարչական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննությաքն նշանակելոըւ մասին որոշում:

30.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/9576/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«19» դեկտեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, ծանոթանալով ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից կրկին ներկայացված հայցադիմումին և դրան կցված փաստաթղթերին, քննարկելով վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան (դատավորին հանձնվել է 21.11.2023 թվականին) ընդդեմ Նարեկ Ղազարյանի՝ Նարեկ Գուրգենի Գրիգորյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Դատավոր Վարազդատ Միքաելյանը 28.11.2023 թվականին կայացրել է Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը կրկին հայցադիմում է ներկայացրել Դատարան դատավորին հանձնվել է 13.12.2023 թվականին ընդդեմ Նարեկ Գրիգորյանի՝ Նարեկ Գուրգենի Գրիգորյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Ուսումնասիրելով կրկին ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը եզրահանգում է, որ այն ենթակա է վարույթ ընդունման, քանի որ համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 214-րդ հոդվածներով և 215-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պահանջներին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Ուսումնասիրելով կրկին ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ հոդվածներով, 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով 214-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումն ընդդեմ Նարեկ Գրիգորյանի՝ Նարեկ Գուրգենի Գրիգորյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նշանակել դատաքննության՝ 18.04.2024 թվականին, ժամը 11։30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`