Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվՎԴ2/0524/05/21 վարչական գործով

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0524/05/21 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2024թ.

Հասցեատեր՝ Զոյա Ջառահյան
Հասցե՝ քաղաք Երևան, Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 54/4 61

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Նարեկ Լյովիկի Ղանադյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Զոյա Արտավազդի Ջառահյան և ««էԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի 2024 թվականի հունվարի 16-ի արձանագրային որոշմամբ վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2024 թվականի փետրվարի 5-ին, ժամը 12:50-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Ա. Խաչատրյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:














Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`