Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/1031/05/20 Երրորդ անձ Ալինա Պապոյանին /ք. Արմավիր, Երևանյան փող. 29 շենք, բն. 3/

05.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դատաքննության՝ թիվ ՎԴ/1031/05/20 վարչական գործով ըստ հայցի Ավետիս Աբրահամյանի ընդդեմ Արմավիրի քաղաքապետարանի, երրորդ անձ` Ալինա Պապոյան՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 23 և 25 շենքերին հարակից 0,005118 հա տարածքի նկատմամբ հայցվորի սեփականության կամ օգտագործման իրավունքի վերաբերյալ օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույն գործով դատաքննությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի Հանրապետության՝ վարչական դատարանի՝ շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:

Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին։
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`