Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8357/05/23 վարչական գործով

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված









պատասխանող Դավիթ Դավթյանին
/Վայոց Ձորի մարզ, բնակավայր Վայք, Շահումյան փ., 28շ., 8/



ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ վարչական դատարանի 23.11.2023թ. որոշումը:
Դուք համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան։ Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 նոյեմբերի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,
ՊԱՐԶԵՑ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Դավիթ Դավթյանի՝ խնդրելով Դավիթ Դավթյանին՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ենթարկել վարչական պատասխանատվության համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Դ. Դանիելյան) 27.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը 15.11.2023թ. հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Դավիթ Հայրապետի Դավթյանի՝ խնդրելով Դավիթ Հայրապետի Դավթյանին՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ենթարկել վարչական պատասխանատվության համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի` դատավորների 2023թ. վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրկին ներկայացրած հայցադիմումը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների, 215-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ, 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը



ՈՐՈՇԵՑ

1. ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումն ընդդեմ Դավիթ Հայրապետի Դավթյանի՝ Դավիթ Հայրապետի Դավթյանին ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
2. Սույն վարչական գործը նշանակել դատաքննության 14.05.2024 թվականին՝ ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ


















































Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`