Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12867/05/21 վարչական գործ

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված






Հ
երրորդ անձ «Արդյունաբերական ընկերություն»
բաժնետիրական ընկերությանը
/հասցե՝ ք. Երևան, Ա. Հովհաննիսյան 14-41/


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ վարչական դատարանի 06.12.2023թ. որոշումը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր՝ Ե. Առաքելյան




Վարչական գործ թիվ ՎԴ/12867/05/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 դեկտեմբերի 2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննության առնելով թիվ ՎԴ/12867/05/21 վարչական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, երրորդ անձինք` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերություն, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերություն` ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 29.09.2021թ. (որոշման վերջում ամսաթվի նշումը` 30.09.2021) թիվ 270-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին:
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատարանը՝

ՈՐՈՇԵՑ

1. Վարչական գործն ըստ հայցի «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, երրորդ անձինք` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերություն, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերություն` ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 29.09.2021թ. (որոշման վերջում ամսաթվի նշումը` 30.09.2021) թիվ 270-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 25.04.2024 թվականին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`