Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8784/05/23 վարչական գործով ծանուցագիր

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ
Թիվ ՎԴ/8784/05/23
N______________
13 նոյեմբերի 2023թ.

Պատասխանող Տիգրան Արմենի Առաքելյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթ Հովհաննեսի փ., 4շ., բն. 11

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/8784/05/23 վարչական գործով (ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ընդդեմ Տիգրան Արմենի Առաքելյանի՝ Տիգրան Արմենի Առաքելյանին ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին) նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 15:20-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես պատասխանող։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դուք պարտավոր եք սույն ծանուցագիրն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը, իսկ նույն հոդվածի 8-րդ մասի ուժով նշված պարտականության կատարումից ձեռնպահ մնալը վարչական դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Միաժամանակ, ուղարկվում է հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին ՀՀ վարչական դատարանի 08.11.2023թ. որոշումը (ընդամենը 1 (մեկ) թերթ)

Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`