Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/10566/05/23 Երրորդ անձ՝ Գևորգ Էդուարդի Մանգասարյանին /ք. Երևան, Սվաճյան փողոց, 62 շենք, բն. 5/

09.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված


Դիանա Լյովայի Մնացականյանի և մյուսների ներկայացուցչի կողմից 20.12.2023 թվականին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 14.09.1995թ. թիվ 36/502 որոշումը մանակիորեն անվավեր ճանաչելու, որպես հետևանք, ք. Երևան, Հ. Սվաճյան փողոց, 62 շենքի թիվ 5 բնակարանի նկատմամբ կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Ներսիսյանի աշխատակազմին է հանձնվել 21.12.2023 թվականին:
Ներկայացվել է միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ՝ այն հիմնավորմամբ, որ հայցվորները վիճարկվող վարչական ակտի մասին իմացել են 07.12.2023 թվականին՝ կադաստրային գործի պատճենները ստանալուց հետո:
Անդրադառնալով միջնորդությանը՝ Դատարանը հայցադիմումի ընդունելիության հարցի լուծման փուլում այն չի քննարկում՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով: Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ գործի քննության ընթացքում կանդրադառնա նշված հարցին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը, Դատարանը գտնում է, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետևաբար՝ հայցադիմումը, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի, պետք է ընդունել վարույթ։
Անդրադառնալով դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու հարցին՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել Նելլի Լյովայի Մնացականյանին, Մարիա Էդուարդի Մանգասարյանին, Գևորգ Էդուարդի Մանգասարյանին՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Դատարանը, ուսումնասիրելով սույն վարչական գործի նյութերը, գտնում է, որ տվյալ դեպքում ընդունվելիք դատական ակտով կարող են շոշափվել Նելլի Լյովայի Մնացականյանի, Մարիա Էդուարդի Մանգասարյանի, Գևորգ Էդուարդի Մանգասարյանի շահերը, և անհրաժեշտ է վերջիններիս ներգրավել դատավարության մեջ՝ որպես երրորդ անձինք::
Միաժամանակ, հիմք ընդունելով նաև վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասը, Դատարանը գտնում է, որ սույն գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով պետք է գործը նախապատրաստել դատաքննության և կողմերին հրավիրել նախնական դատական նիստի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 73-րդ, 74-րդ, 77-րդ, 78-րդ, 91-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Դիանա Լյովայի Մնացականյանի և մյուսների հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 14.09.1995թ. թիվ 36/502 որոշումը մանակիորեն անվավեր ճանաչելու, որպես հետևանք, ք. Երևան, Հ. Սվաճյան փողոց, 62 շենքի թիվ 5 բնակարանի նկատմամբ կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Թիվ ՎԴ/10566/05/23 վարչական գործով դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել Նելլի Լյովայի Մնացականյանին, Մարիա Էդուարդի Մանգասարյանին, Գևորգ Էդուարդի Մանգասարյանին:
Սույն վարչական գործը նախապատրաստել դատաքննության և կողմերին հրավիրել նախնական դատական նիստի 2024 թվականի մայիսի 29-ին, ժամը 11:40-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`