Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/11587/05/21 Հայցվոր՝ «ԲԵՆՋԱՄԻՆ ՄՈՒՌ. Ա.Մ.» ՍՊ ընկերությանը /ք. Երևան, Խորենացու փողոց 33/

09.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ նախնական դատական նիստի՝ թիվ ՎԴ/11587/05/21 վարչական գործով ըստ հայցի «ԲԵՆՋԱՄԻՆ ՄՈՒՌ. Ա.Մ.» ՍՊ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության՝ 30.09.2019 թվականի թիվ 0019-Ա ակտը վերացնելու պահանջի մասին :
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 26-ին, ժամը 11:40-ին, Հայաստանի Հանրապետության՝ վարչական դատարանի՝ շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:

Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին։
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`