Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/9661/05/23 վարչական գործով հրապարակային ծանուցում:

15.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/9661/05/23 Հեռ. 49-48-07(262)
<<15>> փետրվարի 2024թ.
պ-ն Արման Սիմոնյանին
(ք.Երևան, Պուշկինի փ., 41 շ., բն. 20)

Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ՀՀ վարչական դատարան ըստ հայցի ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության ընդդեմ Արման Սիմոնյանի՝ պատասխանողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 20.02.2024 թվականին, ժամը 12։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10447121(262)

Էլ. փոստ`