Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0356/05/23 վարչական գործով ծանուցագիր

26.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Լարիսա Լևոնի Վարդանյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, գ. Գուգարք,
Էներգետիկների 4 փող., 30 տնակ

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0356/05/23 վարչական գործով (Մարիետա Օհանի Գիքինյանն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Լարիսա Լևոնի Վարդանյան՝ ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի 24.03.2017 թվականի թիվ 53 որոշումն անվավեր ճանաչելու և որպես անծանցյալ պահանջ՝ ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղում գտնվող 06-031-0012-0117 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 29.03.2017 թվականին կատարված Լարիսա Լևոնի Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 06-ին՝ ժամը 12:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 15.02.2024թ. որոշումը երրորդ անձ ներգրավելու մասին (ընդամենը 1 (մեկ) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`