Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5157/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

29.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/5157/05/23 վարչական գործով

Երրորդ անձ՝ Արտակ Առաքելյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փ., 30 շ., 10 բն.

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Արմեն Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայութան, երրորդ անձինք՝ Արտակ Առաքելյան, Ռուզաննա Աղինյան, ՀՀ կադաստրի կոմիտե՝ 28.11.2022 թվականի որոշմամբ սկսված և 08.12.2022 թվականի արձանագրությամբ ավարտված՝ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի՝ 600 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 02-112-213-024) հարկադիր էլեկտրոնային աճուրդը, որպես հետևանք՝ հողամասի առուվաճառքի 15.12.2022 թվականի պայմանագիրը, այդ պայմանագրի հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեում կատարված՝ Արտակ Առաքելյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, հողամասի նվիրատվության 23.12.2022 թվականի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեում կատարված՝ Ռուզաննա Աղինյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 23-ին, ժամը` 11:45-ին, ՀՀ վարչական դատարանում ((ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 24 դատական նիստերի դահլիճ): Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(374 10) 494-807 /268/

Էլ. փոստ`