Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4961/05/23 վարչական գործով ծանուցում

01.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ
թիվ ՎԴ/4961/05/23
N______________
29 փետրվարի 2024թ.
Երրորդ անձ Խաչատուր Լազարյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 35/6

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/4961/05/23 վարչական (Ալլա Վարդանի Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Խաչատուր Լազարյան՝ Երևանի քաղաքապետի 09.12.2022թ. տրված թիվ 01/18-Դ-69180-2333 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին) նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 16:40, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 28.02.2024թ. որոշումը վարչական գործը դատաքննության նշանակելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։

Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`