Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0333/05/23 վարչական գործով ծանուցագիր

02.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Մարիաննա Գագիկի Խուրշուդյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 32/8-51

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0333/05/23 վարչական գործով (Ալբերտ Արշակի Սիրունյանն ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի, երրորդ անձինք՝ Արեն Սամվելի Կարապետյան, Մարիաննա Գագիկի Խուրշուդյան, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյան և ՀՀ կադաստրի կոմիտեին՝ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետի 23.07.2007 թվականի թիվ 767 որոշումը և, որպես հետևանք, 107 քմ մակերեսի մասով Արեն Սամվելի Կարապետյանի և Մարիաննա Գագիկի Խուրշուդյանի միջև 23.12.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 17:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`