Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7406/05/23 վարչական գործ։

05.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված









Վարչական գործ թիվ ՎԴ/7406/05/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08 հունվարի 2024թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննարկելով դատավարության մասնակիցների համար ժամկետ սահմանելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ

Լիանա Աշոտի Գևորգյանը 18.09.2023թ. փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ խնդրելով անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ բաժնի 17.07.2023թ. «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումը:
Միաժամանակ հայցվորը ներկայացրել է միջնորդություն՝ խնդրելով հետաձգել սույն հայցի համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը և այդ հարցը լուծել սույն գործով դատական ակտով:
ՀՀ վարչական դատարանի 27.09.2023թ. որոշմամբ Լիանա Աշոտի Գևորգյանի կողմից ներկայացված միջնորդությունը պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և հայցադիմումը վերադարձվել է:
Լիանա Աշոտի Գևորգյանը 18.10.2023թ. փոստային ծառայության միջոցով հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ խնդրելով անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ բաժնի 17.07.2023թ. «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումը։
ՀՀ վարչական դատարանի 25.10.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով։ Նույն որոշմամբ դատական իշխանության պաշտոնական կայքում գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 21.06.2024թ.:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունը և Հովհաննես Ազատի Զանյանը սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավվել են որպես երրորդ անձ։
ՀՀ վարչական դատարանի 25.10.2023թ. գրություններով դատավարության մասնակիցներին պարզաբանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին։
«Ինեկոբանկ» ՓԲ ընկերության կողմից 28.11.2023թ. փոստային ծառայության միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացվել դիրքորոշում:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 01.12.2023թ. փոստային ծառայության միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացվել առարկություն, որին կից ներկայացվել են վարչական վարույթի նյութերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ 1. Դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։ Սույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:
2. Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով դատավարության մասնակիցների համար անհրաժեշտ է սահմանել ժամկետ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ՎԴ/7406/05/23 վարչական գործով դատավարության մասնակիցների համար սահմանել մեկամսյա ժամկետ՝ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ


երրորդ անձ Հովհաննես Զանյանին
/ք. Երևան, Ն. Շենգավիթ, 3 փ., 5Ա տուն/




Կրկին Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/7406/05/23 վարչական գործով 08.01.2024 թվականի «Դատավարական ժամկետ սահմանելու մասին» որոշումը և կից գրությունը՝ հաշվի առնելով այն փոստային ծառայության կողմից «Տեղափոխված» նշումով վերադարձված լինելու հանգամանքը:



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան







































































































































































































































































































































































































Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`