Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0407/05/23 վարչական գործով ծանուցագիր

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր «ԴԱՎ» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, Կողբ համայնք, 52 փողոց, 1

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0407/05/23 վարչական գործով («ԴԱՎ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 13.07.2023 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 93035-13 Ա որոշումը վերացնելու պահանջի մասին) հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 14:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`