Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/0585/05/19 Հայցվոր Մարինե Գրիգորյանին /ք. Երևան, Տիգրան Մեծի 3-րդ շենք, 9 բնակարան/

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ նաև՝ Դատարան/, նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, քննության առնելով թիվ ՎԴ/0585/05/19 վարչական գործի նոր քննության վարույթ հարուցելու մասին հարցը՝
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Մ. Պետրոսյան) իր՝ 24.09.2019թ. որոշմամբ ըստ հայցի Արտյոմ Գասպարյանի, Գոհար Գասպարյանի, Մարինե Գրիգորյանի, Գեղեցիկ Սարգսյանի, Անի Ամիրգուլյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Եպրաքսյա Սահակյան, Կարեն Վարդանյան՝ Երևանի քաղաքապետի՝ 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 3 շենք, 15 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Եպրաքսյա Սահակի Սահակյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն (սեփականության իրավունքի 03.10.2017թ. թիվ 03102017-01-0313 վկայական, կադաստրային ծածկագիրը 01-006-0208-0087-001-018) անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետի՝ 01.09.2017 թվականի թիվ 2998-Ա որոշման հավելվածի 11-րդ՝ Երևանի քաղաքապետի՝ 14.08.2017 թվականի հ. 2766-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Տիգրան Մեծի պողոտայի հ. 3 շենքում Եպրաքսյա Սահակյանի կողմից ինքնակամ իրականացված 35.7 քառ. մետր մակերեսով կառույցին /նկուղ/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտայի հ. 3 շենք, շինություն հ. 15 տողն անվավեր ճանաչելու և 25.10.2018 թվականի՝ Եպրաքսյա Սահակի Սահակյանի և Կարեն Ռուբենի Վարդանյանի միջև կնքված՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 3 շենք, 15 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կարեն Ռուբենի Վարդանյանի անունով 31.10.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն /սեփականության իրավունքի 31.10.2018 թվականի թիվ 31102018-01-0496 վկայական, կադաստրային ծածկագիր 01-006- 0208-0087-001-018/ անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործի վարույթը կարճել է:
Նշված որոշման դեմ հայցվորները բերել են վերաքննիչ բողոք: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի՝ 16.12.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՎԴ/0585/05/19 վարչական գործով կայացրած որոշումը թողնվել է անփոփոխ:
Նույն որոշմամբ որոշվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված՝ կողմերի միջև դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
Նշված որոշման դեմ հայցվորները բերել են վճռաբեկ բողոք: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի՝ 08.06.2020 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է. Բեկանվել էց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 16.12.2020 թվականի որոշումը և գործն ուղարկվել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
Նույն որոշմամբ որոշվել է դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Թիվ ՎԴ/0585/05/19 վարչական գործը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում 28.07.2023 թվականին ստացվել և մակագրվել է դատավոր Արմեն Ներսիսյանին։
Վարչական գործը դատավոր Արմեն Ներսիսյանի աշխատակազմին է հանձնվել 31.07.2023թ.:
Նշվածը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հարուցել սույն վարչական գործի նոր քննության վարույթ:
Միաժամանակ Դատարանը գտնում է, որ սույն գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով պետք է գործը նախապատրաստել դատաքննության և կողմերին հրավիրել նախնական դատական նիստի:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, 174-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության վարչական Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Հարուցել ըստ հայցի ըստ հայցի Արտյոմ Գասպարյանի, Գոհար Գասպարյանի, Մարինե Գրիգորյանի, Գեղեցիկ Սարգսյանի, Անի Ամիրգուլյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Եպրաքսյա Սահակյան, Կարեն Վարդանյան՝ Երևանի քաղաքապետի՝ 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 3 շենք, 15 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Եպրաքսյա Սահակի Սահակյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն (սեփականության իրավունքի 03.10.2017թ. թիվ 03102017-01-0313 վկայական, կադաստրային ծածկագիրը 01-006-0208-0087-001-018) անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետի՝ 01.09.2017 թվականի թիվ 2998-Ա որոշման հավելվածի 11-րդ՝ Երևանի քաղաքապետի՝ 14.08.2017 թվականի հ. 2766-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Տիգրան Մեծի պողոտայի հ. 3 շենքում Եպրաքսյա Սահակյանի կողմից ինքնակամ իրականացված 35.7 քառ. մետր մակերեսով կառույցին /նկուղ/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտայի հ. 3 շենք, շինություն հ. 15 տողն անվավեր ճանաչելու և 25.10.2018 թվականի՝ Եպրաքսյա Սահակի Սահակյանի և Կարեն Ռուբենի Վարդանյանի միջև կնքված՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 3 շենք, 15 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կարեն Ռուբենի Վարդանյանի անունով 31.10.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն /սեփականության իրավունքի 31.10.2018 թվականի թիվ 31102018-01-0496 վկայական, կադաստրային ծածկագիր 01-006- 0208-0087-001-018/ անվավեր ճանաչելու պահանջների մասին վարչական գործի նոր քննության վարույթ։
Սույն վարչական գործը նախապատրաստել դատաքննության և կողմերին հրավիրել նախնական դատական նիստի 2024 թվականի ապրիլի 4-ին, ժամը 12:20-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`