Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0331/05/22 վարչական գործով ծանուցագիր

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր Անդրանիկ Ջհանի Թամամյանին
Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կամոյի փող. 3-րդ նրբ., տուն 12

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0331/05/22 վարչական գործով (Անդրանիկ Ջհանի Թամամյանն ընդդեմ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Ատոմ Գրիգորի Հայրապետյանի, երրորդ անձ՝ Արշավիր Ջհանի Թամամյան՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Ատոմ Գրիգորի Հայրապետյանի գործողությունը, այն է՝ 28.09.2019թ. իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու, 28.09.2019թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրված Արշավիր Ջհանի Թամամյանին (գրանցված գրանցամատյան 20997, նոտարական ակտի կոդ 545-20190928-84-4202671) տրամադրումը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքը վերացնելու՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37 շենքի թիվ 26 բնակարանի նկատմամբ 04 հոկտեմբերի 2019թ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու (վկայական 04102019-01-0227) պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 15:30, ՀՀ վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 22 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 21.03.2024թ. որոշումը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին (ընդամենը՝ 2 (երկու) թերթ):

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`