Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0213/05/21 վարչական գործով ծանուցագիր և գրություն

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր Արմեն Մաիսի Սուղյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փող., 9 Բ շենք, 34 բն.

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0213/05/21 վարչական գործով (Արմեն Մաիսի Սուղյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի, երրորդ անձ՝ Վադիմ Լեոնիդի Մեդվեդև՝ «Գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու պահանջների մասին») հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 05-ին՝ ժամը 14:30, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան


Հայցվոր Արմեն Մաիսի Սուղյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փող., 9 Բ շենք, 34 բն.

Օրինակը՝ Հայցվորի Արմեն Մաիսի Սուղյանի
Ներկայացուցիչ Լիլիթ Վարուժանի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թատերական 8/1-49


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան, այսուհետ՝ Դատարան) վարույթում է քննվում թիվ ՎԴ6/0213/05/21 վարչական գործն ըստ հայցի՝ Արմեն Մաիսի Սուղյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի, երրորդ անձ՝ Վադիմ Լեոնիդի Մեդվեդև՝ «Գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու պահանջների մասին»:
Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"), իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից 08.11.2021 թվականին Վանաձոր քաղաքի Թումանյան 9Բ/34 հասցեում վտարման հետ կապված՝ արձանագրության կազմման, բնակարանում բոլոր բնակիչներին բնակարանը ազտելու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու և չտեղեկացնելու հետ կապված գործողությունների կատարումը և պարտավորեցնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնին ձեռնպահ մնալ քաղաք Վանաձոր, Թումանյան փողոց, թիվ 9 Բ շենքի թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ կապված վտարման գործողությունների կատարումից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցով հայցվորի նպատակը այլևս չգործող վարչական ակտը կամ սպառված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու միջոցով նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ նմանատիպ գործողությունները կրկին կատարելու վտանգը չեզոքացնելը, կամ առաջացած վնասի հատուցում ստանալը կամ պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելը։
Դատարանն արձանագրում է, որ նշված հասցեից վտարումն իրականացված լինելու, այսինքն՝ նշված հասցեից վտարմանն ուղղված գործողություններն արդեն իսկ կատարված լինելու պարագայում հայցվորը կարող է ներկայացնել այդ հասցեից վտարմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ՝ նախատեսված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ներկայացնելով նաև նշված հասցեից վտարմանն ուղղված գործողությունները կատարված լինելու փաստը հավաստող ապացույց կամ հիմնավոր տեղեկություն: Միաժամանակ սպառված գործողության ոչ իրավաչափ ճանաչման պահանջի ներկայացման համար սահմանված են նաև մի շարք նախապայմաններ, որոնց առկայության դեպքում միայն պահանջը կարող է քննության առնվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցատեսակով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Վերոգրյալ նորմի վերլուծությունից հետևում է, որ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել, որպեսզի դատարանը պարտավորեցնի վարչական մարմնին կատարելու այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողությունների կատարումից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Եթե հայցվորի նպատակը քաղաք Վանաձոր, Թումանյան փողոց, թիվ 9 Բ շենքի թիվ 34 հասցեից վտարելուն ուղղված գործողությունների կատարումից ձեռնպահ մնալ պատասխանողին պարտավորեցնելն է, ապա հայցվորի պահանջը կարող է ներկայացվել գործողության կատարման հայցի շրջանակներում:
Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված երկու պահանջներն իրարամերժ են և չեն կարող ներկայացվել համատեղ:
Դատարանն առաջարկում է հստակեցնել պահանջը՝ հաշվի առնելով Դատարանի վերը նշված դատողությունները:

ԴԱՏԱՎՈՐ ՀԵՐՄԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`