Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0213/05/21 վարչական գործով ծանուցագիր

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Վադիմ Լեոնիդի Մեդվեդևին
Հասցե՝ ՌԴ, ք. Մոսկվա, Դմիտրովսկոյե խճուղի, 3/2

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0213/05/21 վարչական գործով (Արմեն Մաիսի Սուղյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի, երրորդ անձ՝ Վադիմ Լեոնիդի Մեդվեդև՝ «Գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու պահանջների մասին») հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 05-ին՝ ժամը 14:30, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`