Թիվ ՎԴ/7232/05/22 վարչական գործ
12.04.2024
թիվ ՎԴ/7232/05/22 վարչական գործով
երրորդ անձ «ԱԲՌՈ ՊՐԻՍՏԻԺ» ՍՊ ընկերությանը
/ք. Երևան, Շենգավիթ, Շահամիրյան 7/6/
Նկատի ունենալով, որ երրորդ անձ «ԱԲՌՈ ՊՐԻՍՏԻԺ» ՍՊ ընկերությանը 14․02․2024թ․ ուղարկված ծրարը ետ է վերադարձել «Անհայտ» նշումով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու» 14.02.2024թ. որոշումը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։
Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան
Վարչական գործ թիվ ՎԴ/7232/05/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14 փետրվարի 2024թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, քննության առնելով թիվ ՎԴ/7232/05/22 վարչական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի ԱՁ Վահրամ Հրաչի Սահակյանի ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԱԲՌՈ ՊՐԻՍՏԻԺ» ՍՊ ընկերություն և «ԱՎՏՈ-ԿՈՄՖՈՐՏ» ՍՊ ընկերություն ՝ ՀՀ ՊԵԿ նախագահի «Երրորդ անձից /այդ թվում` պետական մարմնից/ ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» 10.10.2022թ. թիվ 539-4 որոշման` հայցվորի համար միջամտող բնույթ ունեցող մասը, այն է` ԱՁ Վահրամ Սահակյանին «Ավտո-Կոմֆորտ» ՍՊ ընկերության և «Աբռո Պրեստիժ» ՍՊ ընկերության հետ փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող համարելու մասը, վերացնելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վարչական գործն ըստ հայցի ԱՁ Վահրամ Հրաչի Սահակյանի ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԱԲՌՈ ՊՐԻՍՏԻԺ» ՍՊ ընկերություն և «ԱՎՏՈ-ԿՈՄՖՈՐՏ» ՍՊ ընկերություն ՝ ՀՀ ՊԵԿ նախագահի «Երրորդ անձից /այդ թվում` պետական մարմնից/ ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» 10.10.2022թ. թիվ 539-4 որոշման` հայցվորի համար միջամտող բնույթ ունեցող մասը, այն է` ԱՁ Վահրամ Սահակյանին «Ավտո-Կոմֆորտ» ՍՊ ընկերության և «Աբռո Պրեստիժ» ՍՊ ընկերության հետ փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող համարելու մասը, վերացնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 17.09.2024 թվականին՝ ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք
Հեռ..` +374-10-49-48-07(260)
Էլ. փոստ`