Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0276/05/24 վարչական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին ՀՀ վարչական դատարանի 08.04.2024 թվականի որոշումը և պարզաբանումը

19.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Նարեկ Գասպարյանի օգնական Սոնա Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր Վիգեն Արաիկի Ոսկանյանին
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 3, ՔՇՀ 7, 48 շն., բն. 15

08 ապրիլի 2024թ.

Ուղարկվում է թիվ ՎԴ6/0276/05/24 վարչական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին ՀՀ վարչական դատարանի 08.04.2024թ. որոշումը (այսուհետ՝ Որոշում)։
Ընդամենը՝ 1 (մեկ) թերթ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի այսուհետ՝ (Օրենսգիրք) 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ներկայացվում հետևյալ գրավոր պարզաբանումը՝
1. Կողմերը պարտավոր են դատարանին ներկայացնել իրենց տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով հիմնավորում են իրենց պահանջները կամ առարկությունները (Օրենսգրքի հոդված 28, մաս 1)։
2. Կողմերն իրավունք չունեն ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել վարչական վարույթի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը ներկայացնում են բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված են եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից (Օրենսգրքի հոդված 28, մաս 1)։
3. Պատասխանողը կրում է վիճարկման հայցով ապացուցման բեռը՝ որպես միջամտող վարչական ակտն ընդունած վարչական մարմին՝ այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի մասով (Օրենսգրքի հոդված 29, մաս 2, կետ 1)։
4. Վարչական մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել՝
• վարչական վարույթի բոլոր նյութերը,
• իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, բացառությամբ այն ապացույցների, որոնց վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, և որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում (Օրենսգրքի հոդված 28, մաս 2)։
5. Եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը (Օրենսգրքի հոդված 29, մաս 1)։
6. Դատավարության մասնակիցները կարող են ներկայացնել առարկություններ, միջնորդություններ, ինչպես նաև իրենց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ Դատարանի Որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, դատավարության մյուս մասնակցին պետք է ուղարկվի ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։ Ծանուցումն ուղարկելու վերաբերյալ ևս անհրաժեշտ է տեղեկացնել Դատարանին՝ ներկայացնելով համապատասխան ապացույց։
Նշված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն: (Օրենսգրքի հոդված 118.1, մաս 1)։
7. Հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել Դատարանի Որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում (Օրենսգրքի հոդված 118.1, մաս 2):
8. Դատավարության մասնակիցների կողմից Դատարանի Որոշումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետը լրանալուց հետո Դատարանը դատավարության մասնակիցների համար կսահմանի մինչև մեկամսյա ժամկետ սույն պարզաբանման 6-րդ և 7-րդ կետերում նշված ժամկետի և պահանջների պահպանմամբ ներկայացված ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար (Օրենսգրքի հոդված 118.1, մաս 3): Օրենքով սահմանված կարգի և/կամ ժամկետի խախտմամբ ապացույցներ և առարկություններ ներկայացնելու, ինչպես նաև այդ ժամկետում որևէ ապացույց և առարկություն չներկայացնելու դեպքում դատավարական ժամկետ սահմանելու մասին որոշում չի կայացվի։
9. Դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն պարզաբանման 6-րդ և 8-րդ կետերում նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ՝ ելնելով գործի առանձնահատկություններից (Օրենսգրքի հոդված 118.1, մաս 4):

ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Վարչական գործ թիվ
ՎԴ6/0276/05/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08 ապրիլի 2024թ. ք. Վանաձոր


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Նարեկ Գասպարյան (այսուհետ` Դատարան), ծանոթանալով Վիգեն Ոսկանյանի անունից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վիգեն Ոսկանյանի անունից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) վերջինիս թիվ 8400007008 վարչական ակտը:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունման, քանի որ պահպանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հայցադիմումին ներկայացվող պահանջները, ինչպես նաև առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքեր:
Այնուհետ Դատարանը արձանագրում է, որ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտով վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման համար: Նշված հոդվածը ներառված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ գործերի քննության գրավոր ընթացակարգ սահմանող 117-րդ հոդվածի 1.1-ին մասում, և Դատարանի գնահատմամբ առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ գրավոր ընթացակարգով գործի քննությանը խոչընդոտող հիմքեր:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 78-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածի 1.1-ին մասով, 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով՝ Դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վիգեն Ոսկանյանի անունից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ վերջինիս թիվ 8400007008 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործը քննել գրավոր ընթացակարգով:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել 2024 թվականի հուլիսի 17-ին դատական իշխանության պաշտոնական կայքի (datalex.am) միջոցով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից, այն վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`