Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ք. Երևան, Գ.Նժդեհի 23 հեռ. +(37410) 49-48-07 /213/ «25» մարտի 2024թ. Թիվ ՎԴ/2887/05/24 վարչական գործով ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Վահան Հակոբի Դեմիրճյանին Հասցեն` ք.Երևան, Նոր Արեշ 50 փ., 44 Ձեզ է ուղարկվում գույք բռնագրավելու պահանջի մասին՝ Երևան համայնքի կողմից Ձեր դեմ ներկայացրած բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը: Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հացադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի` նշում այն մաuին, որ պատաuխանը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), պատաuխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հաuցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը, պատաuխանի էությունը (հակիրճ նկարագրությունը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մաuնակիորեն առարկելու մաuին պատաuխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին. 1) հայցի հիմքում ընկած այն փաuտերը, որոնք նա չի ընդունում. 2) նշում այն մաuին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաuտերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար. 3) այն փաuտերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում. 4) պատաuխանին կցվող ապացույցների ցանկը: Պատասխանում կարող են ներառվել` այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները, պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրանային հասցեն: Պատաuխանի հետ պատաuխանողը ներկայացնում է նաև` 1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մաuին, 2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները, 3) լիազորագիր կամ այլ փաuտաթուղթ, որը հավաuտում է պատաuխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մաuնակիցը հանդեu է գալիu ներկայացուցչի միջոցով), 4) հայցադիմումի պատաuխանը և կից փաuտաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաuտող ապացույցները: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է լիազորագիրը կամ նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող այլ փաստաթուղթ: Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի ութերորդ մասի համաձայն` պատաuխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում: Նույն հոդվածի իններորդ մասի համաձայն` հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից: Նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը՝ 11:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը չապահովելու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր ներկայացուցչի բացակայությամբ: Դատական նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր և այլն): Առդիր` «2» թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/2887/05/24

ՈՐՈՇՈՒՄ
ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ,
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.03.2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր՝ Աղասի Դարբինյանս, ուսումնասիրելով Երևան համայնքի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Վահան Հակոբի Դեմիրճյանի՝ գույք բռնագրավելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Երևան համայնքը, 18.03.2024 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Երևան համայնքի բռնագրավել վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող՝ 20 հատ լուսային խաղալիքները:

Միաժամանակ միջնորդել է հարգելի համարել և վերականգնել հայցադիմումը ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը՝ պատճառաբանելով, որ վարչական ակտն անբողոքարկելի է դարձել 17.12.2023 թվականին, որպիսի պահից սկսած վարչական մարմինն ուներ երեսնօրյա ժամկետ համապատասխան պահանջով հայցադիմում դատարան ներկայացնելու համար: Հայցվորը հիշյալ ժամանակահատվածում ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ իր դատավարական իրավունքներն իրացնելու համար, մասնավորապես՝ հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որի ընդունումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ գործը ենթակա չէ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի քննությանը, այլ պետք է քննվի Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում:
Երևան համայնքի կողմից վերոնշյալ դատական ակտի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ևս մերժվել է: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը Երևանի քաղաքապետարանում ստացվել է 13.03.2024 թվականին:
Քննության առնելով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին՝ գտնում եմ, որ այն ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 162-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 3-րդ և 18-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում օրենքով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք չներկայացնելու, իսկ բողոքարկման դեպքում բողոքի մերժումից հետո՝ երեսնօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան՝ առգրավված առարկան բռնագրավելու պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլևս գոյություն չունի։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետների սահմանումն ինքնանպատակ չէ և այն ուղղված է իրավական որոշակիության սկզբունքի ապահովմանը, իսկ այդ ժամկետները կարող են վերականգնվել այն դեպքում, երբ անձն այդ ժամկետը բաց է թողել հարգելի պատճառներով:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի երկրորդ մասի իրավակարգավորումից հետևում է նաև, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հստակ հիմքեր օրենսդիրը չի նշել՝ այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը՝ տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ՝ անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:
Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը:
Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ բոլոր դեպքերում, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն, իրենից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար:
Վերոգրյալի հիման և հաշվի առնելով, որ հայցվորը, ըստ էության, դատական պաշտպանության դիմելու և դատական կարգով գույքը բռնագրավելու հարցում անգործություն չի դրսևորել և վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (թիվ ԵԴ2/44452/02/23 քաղաքացիական գործ), իսկ վեճը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում քննության ենթակա լինելու դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայտնել է 05.03.2024 թվականի որոշմամբ (ըստ հայցադիմումին կից ներկայացված որոշման), որը հայցվորը, ըստ իր հայտնած տեղեկության, ստացել է 13.03.2024 թվականին, գտնում եմ, որ հայցվորը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, ուստի բաց թողնված դատավարական ժամկետը պետք է վերականգնել և հնարավորություն տալ հայցվորին իրացնելու դատական պաշտպանուիթյան իր իրավունքը:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ գտնում եմ, որ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի պետք է ընդունել վարույթ:
Հաշվի առնելով, որ ներկայացված պահանջը վերաբերում է որոշակի գույքի բռնագրավմանը՝ գտնում եմ, որ հայցադիմումում նշված գույքը բռնագրավման ենթակա լինելու համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերի առկայության ապացուցման բեռը կրում Երևան համայնքը:
Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 78-րդ, 117-րդ, 118-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Հայցվորի միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել՝ վերականգնել հայցադիմումը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:
Երևան համայնքի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Վահան Հակոբի Դեմիրճյանի՝ գույք բռնագրավելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործը նշանակել դատաքննության՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը՝ 11:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:
Որոշումը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասով, կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Մնացած մասով որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:





ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`