Թիվ ԼԴ/6608/02/21 քաղաքացիական գործով հաղորդագրություն Արթուր Ալեքսանդրի Ալեքսանյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին
09.11.2021
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արթուր Ալեքսանդրի Ալեքսանյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մկրտչյան) վարույթում քննվում է Հարություն Արթուրի Ալեքսանյանի դիմումը՝ 1967թ. ծնված Արթուր Ալեքսանդրի Ալեքսանյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին:
Ըստ դիմումի՝ Արթուր Ալեքսանդրի Ալեքսանյանը տասը տարուց ավելի բացակայում է մշտական բնակության հասցեից՝ Հայաստանի Հանրապետությունից և վերջինիս հետ Դիմողը որևէ կապ չունի:
Արթուր Ալեքսանդրի Ալեքսանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին, կազմակերպություններին և հիմնարկ-ձեռնարկություններին խնդրվում է այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6/:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6
Հեռ..` /0322/2-40-39
Էլ. փոստ`