Թիվ Եդ/25771/17/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:
03.12.2021
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
0057, Աջափնյակ -2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/25771/17/21
<<06>> դեկտեմբերի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Սուսաննա Ալբերտի Գրիգորյանին
/ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թղմ., 26 շ., 14 բն../
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 24.11.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ որոշումը կհրապարակվի 15.12.2021 թվականին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան,Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Տեղեկացնում եմ, որ Դուք իրավունք ունեք Դատարան ներկայացնել գրավոր առարկություն կամ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում:
Միաժամանակ Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա
Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)
Էլ. փոստ`