Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/34208/02/20 քաղաքացիական գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

20.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Ռ.Լ.Տրանս» ՍՊԸ-ին
(ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Աղայան փող., 26 տուն)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող «Ռ.Լ.Տրանս» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2021 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/34208/02/20 քաղաքացիական գործով Երևան համայնքի ընդդեմ «Ռ.Լ.Տրանս» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանող «Ռ.Լ.Տրանս» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Աղայան փող., 26 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`