թիվ ՎԴ/6983/05/19 քաղաքացիական գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
20.12.2021
Մարինա Աֆրիկյանին
(ք. Երևան, Պուշկինի փող., 60 շենք, բն. 67)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Մարինա Աֆրիկյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» 16.07.2020 թվականի որոշման դեմ թիվ ՎԴ/6983/05/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Մարինա Աֆրիկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, երրորդ անձինք՝ Մարկ Շամցյանի, ՀՀ ֆինանսների նախարարության՝ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից Էվրիկ Աֆրիկյանի գերեզմանի 19.07.2016թ.-ի թիվ 114843 վկայականը Մարկ Շամցյանին տրամադրելու և այն վերջինիս պատկանելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին: Հայցվոր Մարինա Աֆրիկյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Պուշկինի փող., 60 շենք, բն. 67 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`