Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՎԴ4/0771/02/21 քաղաքացիական գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

20.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս






Քնարիկ Կարապետյանի ներկայացուցիչ Ռաֆիկ Վարդազարյանին
(ք.Երևան, Բելյակով 5 շենք, 2 տարածք)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Քնարիկ Կարապետյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2021 թվականի վճռի դեմ թիվ ԱՎԴ4/0771/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Քնարիկ Կարապետյանի ընդդեմ ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի` ի դեմս տնօրեն Հասմիկ Մարգարյանի` ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանի 07.05.2021թ. ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշխատող, ուսումնական գծով փոխտնօրեն Քնարիկ Կարապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ թիվ 32, ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանի 15.06.2021թ ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշխատող, ուսումնական գծով փոխտնօրեն Քնարիկ Կարապետյանին հերթական կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ թիվ 42, ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանի 21.06.2021թ. ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշխատող, ուսումնական գծով փոխտնօրեն Քնարիկ Կարապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ թիվ 44, ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանի 28.06.2021թ. ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշխատող, ուսումնական գծով փոխտնօրեն Քնարիկ Կարապետյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 46 հրամաններն անվավեր ճանաչելու, Քնարիկ Կարապետյանին իր նախկին աշխատանքում վերականգնելու և վերջինիս օգտին ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նրա միջին աշխատավարձը՝ սկսած 29.06.2021թ.-ից մինչև վճռի կատարումը բռնագանձելու պահանջների մասին:
Հայցվոր Քնարիկ Կարապետյանի ներկայացուցիչ Ռաֆիկ Վարդազարյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Բելյակովի փող., 5 շենք, 2 տարածք հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`