Թիվ ԵԴ/47761/02/21 քաղաքացիական գործով Վարդան Քրիստափորի Գալստյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
24.12.2021
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/47761/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04-ը նոյեմբերի 2021 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Վարդան Քրիստափորի Գալստյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 21․10․2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վարդան Քրիստափորի Գալստյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը հանձնվել է դատավորի աշխատակազմին 26․10․2021թ․։
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,
ՈՐՈՇԵՑ
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Վարդան Քրիստափորի Գալստյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9
Հեռ..` 010 201119
Էլ. փոստ`