Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/32890/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում

09.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ-2 նստավայր՝ ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ/32890/02/22
<<09>> փետրվարի 2023թ.

Քաղաքացիական գործով պատասխանող
Վարդան Գալստյանին
/ Երևան, Ֆիրդուսի 76/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Կարս Քոնսթրաքշն>> ՍՊ ընկերության ընդդեմ Արմեն Հրանտի Հակոբյանի, Գագիկ Հրանտի Հակոբյանի, Իվետա Սերյոժայի Մկրտչյանի, Շահեն Ռշտունու Մանուկյանի, Ռշտունի Գեղամի Մանուկյանի, Անահիտ Հրանտի Հակոբյանի, Քրիստինե Արզումանի Ավետիսյանի, Մարիա Շահենի Մանուկյանի, Թամարա Գագիկի Հակոբյանի, Հրանտ Արմենի Հակոբյանի, Գագիկ Աշոտի Հակոբյանի, Մարի Աշոտի Հակոբյանի, Նարեկ Շահենի Մանուկյանի, Էդգար Արմենի Հակոբյանի, Նարինե Ռշտունու Մանուկյանի, Անի Վարդգեսի Մանուկյանի, Էլինա Մկրտիչի Խաչիկյանի, Միլենա Հակոբյանի, Վարդան Վլադիմիրի Գալստյանի, Սուսաննա Ալբերտի Հովսեփյանի, Աշոտ Գագիկի Հակոբյանի՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի թիվ 76 հասցեում գտնվող տունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով կոնկրետ գումարով Հայցվորին օտարելուն պարտավորեցնելու, որպես հետևանք՝ Արմեն Հրանտի Հակոբյանի սեփականության իրավունքըի պետական գրանցումը դադարեցնելու և գույքի նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու, երկամսյա ժամկետում տունը հանձման-ընդունման ակտով Հայցվորին հանձնելուն և գույքն ազատելուն պարտավորեցնելու պահանջների մասին ։
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի ապրիլի <<19>>-ին, ժամը՝ <<10:00>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո, ղեկավարվելով նույն օրենսգրքի 174-րդ հոդվածով կայացրել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:



Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ս.ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`