Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0202/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր:

02.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



02.03.2023թ. ք.Երևան


Թիվ ՎԴ/0202/05/23 վարչական գործով

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Արտուշ Ավագյանին

Հասցեն` ք. Երևան, Կոզեռնի 12/3



Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում գտնվում է թիվ ՎԴ/0202/05/23 վարչական գործն ըստ հայցի Ամալյա Ավետիսի Մանուկյանի և Մարիյա Լևի Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության՝ ներխուժումը վերացնելու գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 19.01.2023 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ ներգրավվել եք որպես երրորդ անձ:

Ձեզ է ուղարկվում հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին, հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումները, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի յոթերորդ մասին համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն.

Կողմերն իրավունք ունեն`

1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.

2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.

3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.

5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.

6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ.

7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.

8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:

2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:

3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները:

Նախնական դատական նսիտը նշանակված է 2023 թվականի հունիսի 13-ին, ժամը՝ 12:15-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ թիվ 25):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, և այլն):








ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`