Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/1775/05/20 քաղաքացիական գործով Գոհար Վանյայի Գրիգորյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Վարչական գործ թիվ ԵԴ/1775/05/20

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Վարչական գործը վարույթ ընդունելու
և նախնական դատական նիստ հրավիրելու մասին

24 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով ՎԴ/1775/05/20 վարչական գործին

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի 15․07․2021 թվականի վճռով Գոհար Վանյայի Գրիգորյանի հայցը բավարարվել է. անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 10.12.2019 թվականի ««Երևանի հ. 180 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչելու մասին» թիվ 4571-Ա որոշումը:
Նշված վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.10.2022 թվականի որոշմամբ որոշվել է Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ թիվ ՎԴ/1775/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է՝ ՀՀ վարչական դատարան Վերաքննիչ դատարանի սահմանած ծավալով նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի 20.01.2023թ. որոշմամբ վարչական գործով հարուցվել է գործի նոր քննության վարույթ:
ՀՀ վարչական դատարանի 20.01.2023թ. որոշմամբ վարչական գործը վերահասցեագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, 03.02.2023թ. մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 09.02.2023թ.:
Դատավոր Ա.Մկրտչյանի կողմից 13.02.2023թ. վարչական գործն ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին՝ ենթակայությունը որոշելու նպատակով:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից գործը վերադարձվել է և տեղեկացվել, որ գործի ենթակայության վերաբերյալ վեճը չի կարող լուծվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:
Վարչական գործը 22.02.2023թ. հանձնվել է դատավոր Ա.Մկրտչյանի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 411-րդ հոդվածներով՝ դատարանը



ՈՐՈՇԵՑ

ՎԴ/1775/05/20 վարչական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 23.05.2023թ., ժամը 10:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում /ք. Երևան, Հալաբյան 41ա/, դահլիճ թիվ 8:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`